Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ընդդեմ միֆերի

Ընդդեմ միֆերի
07.09.2024 | 15:26

Ալիևի իտալական այցը նշանավորվեց նրա երկրի ու ԵՄ անդամների ստրատեգիական համագործակցության խորացմամբ:

Իտալիայի և Հունգարիայի վարչապետները բառեր չէին խնայում՝ Ալիևին մեծարելու համար:

Այս համատեքստում հատկապես խղճուկ են թվում մեր պսևդոարևմտամետների պնդումները, թե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեն ամրապնդելու է Հայաստանի անվտանգությունը:

Այս մարդկանց նույնիսկ ավելորդ է բացատրել, որ ԵՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով ու այդ միության առնվազն վեց երկրներ Ադրբեջանի հետ ունեն բարձր մակարդակի հարաբերություններ, Իտալիան Ադրբեջանի թիվ մեկ առևտրային գործընկերն է:

Դարձյալ կրկնեմ՝ ԵՄ-ն չունի ստրատեգիական շահ՝ լինելու Հայաստանի դաշնակիցն՝ ընդդեմ Ադրբեջանի:

Այս փաստարկները բավարար են՝ պնդելու համար, որ «եվրոնիկոլները» ընդամենը շահագործում են զգայուն արտաքին քաղաքական խնդիրները՝ ապագա խորհրդարանում մի քանի մանդատ պոկելու համար:

Նույնը վերաբերում է արցախցիներին «միջազգային երաշխիքների» ներքո Արցախ «վերադարձնող» ընդդիմադիրներին:

Դարձյալ ժողովրդին գցում են մոլորության մեջ՝ «Վերադարձի» ծրագիրը չունի և չի կարող ունենալ միջազգային երաշխիքներ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 11561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ